ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սպերցյանին կարող են խանգարել միայն վնասվածքները. Մխիթար Դավիդյան

Սպերցյանին կարող են խանգարել միայն վնասվածքները. Մխիթար Դավիդյան

Մոսկվայի ԲԿՄԱ-ի ակադեմիայի մարզիչ Մխիթար Դավիդյանը, որը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչն է եղել, խոսել է նրա ցուցադրած խաղի և ապագայի մասին։

«Եթե Էդուարդը վնասվածքներ չունենա և շարունակի խաղալ այնպես, ինչպես հիմա, ապա կարող է դառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը կամ լավագույն ռմբարկուն։ Հաշվի առնելով նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում նրա ցուցադրած խաղն ու ընթացիկ մրցաշրջանի ելույթները, նրան կարող են խանգարել միայն վնասվածքները։ Ամենայն հավանականությամբ, նա առաջարկներ է ունեցել Եվրոպայից, բայց դեռ պետք չէ հեռանալ Ռուսաստանից։ Անհրաժեշտ է կայունություն ձեռք բերել։ Հետագայում արդեն կարելի է դիտարկել, թե որ առաջնությունում ու թիմում կարելի է խաղալ։ Երիտասարդ ֆուտբոլիստների մոտ հաջող շրջաններ լինում են, բայց հետո անկում է նկատվում։ Կարծում եմ՝ եթե Սպերցյանը ևս մեկ մրցաշրջան անցկացնի այս մակարդակով, ապա դա բավարար կլինի եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելու համար»,- Դավիդյանի խոսքերն է մեջբերել Metaratings.ru-ն։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Թիմի կազմում Սպերցյանը մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 մլն եվրո։

 

  • Կիսվել: