կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Մանչեսթեր Յունայթեդը» պարտություն կրեց Լոնդոնում՝ 0:4

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտություն կրեց Լոնդոնում՝ 0:4

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ եւ պարտություն կրեց 0:4 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան եւ անգլիացի պաշտպան Թայրիկ Միթչելը։

35 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով 8-րդն է։ Նույնքան միավոր ունի 7-րդ տեղում գտնվող «Չելսին», որը նույնպես 35 հանդիպում է անցկացրել։ «Քրիսթալ Փելասը» (36 խաղ) 14-րդն է՝ 43 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:0 (տեսանյութ)

Մայքլ Օլիսե, 12, 66, Ժան-Ֆիլիպ Մատետա, 40, Թայրիկ Միթչել, 58

  • Կիսվել: