Մադրիդի «Ռեալի» տպավորիչ հաղթանակ տարավ՝ 5:0 (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում նորընծա չեմպիոն «Ռեալն» ընդունեց «Ալավեսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 5:0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որը հետագայում նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց։ Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Հյուրերի դարպասը գրավեցին նաեւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն եւ թուք կիսապաշտպան Արդա Գյուլերը։
«Ռեալը» վաստակել է 93 միավոր։ «Ալավեսը» 42 միավորով 11-րդն է։
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ալավես»՝ 5:0 (տեսանյութ)
Ջուդ Բելինգեմ, 10, Վինիսիուս Ժունիոր, 27, 70, Ֆեդերիկո Վալվերդե, 45+1, Արդա Գյուլեր, 81