Մ18 ԵԱ. Հայաստանի շախմատի հավաքականը երկրորդ տուրում ոչ-ոքի է գրանցել
Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության երկրորդ տուրում չի կարողացել հաղթել Սլովենիայի ընտրանուն: Գրանցվել է 2-2 հաշիվը:
Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ է տարել Բենիկ Ագասարովը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստները 3,5-0,5 հաշվով հաղթել էին Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմին։
Հայաստանի հավաքականը վարկանիշով երրորդն է Եվրոպայի Մ18 առաջնության մասնակիցների մեջ և զիջում է միայն Իսրայելի գլխավոր թիմին ու Լեհաստանի հավաքականին: