Մ-23 ԵԱ․ Հայաստանի թիմն ապահովել է 5 մեդալ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից Հայաստանի թիմը կվերադառնա 5 մեդալով։
Կիսաեզրափակիչ դուրս եկած Էլիդա Քոչարյանին միացան նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Կիսաեզրափակիչում Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանի մրցակիցը թուրք Մեհմետ Չինարն է։ Հակոբկոխյանը ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցչի հետ, իսկ Էլիդա Քոչարյանի մրցակիցը լատվիացի Աննա Սորոկինան է։