Մ-23 ԱԱ եւ ոչ օլիմպիական քաշային կարգերի ԱԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 21-27-ը տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին կհաջորդի մեծահասակների ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է երկու առաջնությունների մասնակից երկրների նախնական հայտերը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությանը Հայաստանի հավաքականը կմասնակցի 10 ըմբիշով, ամբողջական կազմով․
Արայիկ Թոփալյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Արման Վարդանյան (63 կգ), Սահակ Հովհաննիսյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Մարտին Պետրոսյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Հայկ Խլոյան (97 կգ) եւ Ալբերտ Վարդանյան (130 կգ):
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն էլ կմասնակցի ամբողջական կազմով․
Մանվել Խնձրցյան (57 կգ), Լեւիկ Միքայելյան (61 կգ), Հայկ Աբրահամյան (65 կգ), Տիգրան Ղազարյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ), Հայկ Պապիկյան (79 կգ), Ռազմիկ Եփրեմյան (86 կգ), Կնյազ Իբոյան (92կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ) եւ Լյովա Գեւորգյան (125 կգ):
Հոկտեմբերի 28-31-ը նույն մրցավայրում՝ Տիրանայում կանցկացվի նաեւ մեծահասակների ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի 61 կգ, 70 կգ, 79 կգ եւ 92 կգ քաշային կարգերում, հունահռոմեական ոճինը՝ 55 կգ, 63 կգ, 72 կգ եւ 82 կգ քաշերում:
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի թիմից հայտավորված են Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) եւ Իգոր Սարգսյանը (92 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Մանվել Խաչատրյանը (55կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (72 կգ) եւ Կարեն Խաչատրյանը (82 կգ):