չորեքշաբթի, հուլիս 17
17 / 7 / 2024
Մ-20 ԱԱ․ Մամիկոն Ղարիբյանը՝ միանձնյա առաջատար վերջին տուրից առաջ

Մ-20 ԱԱ․ Մամիկոն Ղարիբյանը՝ միանձնյա առաջատար վերջին տուրից առաջ

Հնդկաստանում անցկացվող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը պարտության մատնեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին եւ 8 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ։

Նրանից կեսական միավոր են հետ 4 շախմատիստներ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը։

Աղջիկների առաջնությունում Հայաստանի շախմատիստուհիներից հաղթանակ տարավ Մարիամ Մկրտչյանը եւ 8,5 միավորով միանձնյա երկրորդ տեղում է։ Առաջատարը հնդիկ Դիվյա Դեշմուխն է, որը վաստակել է 9 միավոր։

  • Կիսվել: