հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2025
Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց վրացիներին

Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց վրացիներին

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Կոսովոյում անցկացրեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարի առաջին հանդիպումը՝ մրցելով Վրաստանի հասակակիցների հետ։ 

77:68 հաշվով առավելության հասավ Վրաստանի թիմը։

Արտյոմ Թավակալյանի գլխավորությամբ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները.

1. Սեդա Գաբրիելյան
2. Լիա Կրումյան
3. Մեղրի Ասատուր
4. Անիելա Հավանջյան
5. Կարինա Սահակյան
6. Հռիփսիմե Սարգսյան
7. Ժաննա Խաչատրյան
8. Սոնա Կարապետյան
9. Լեոնա Վիտեբսկայա
10. Էլեն Խաչատրյան
11. Սուսաննա Խաչատրյան
12. Գետակ Սարգիս

Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Մերի Գրիգորյանը:

Հայաստանի Մ-18 հավաքականը С դիվիզիոնի B ենթախմբում կմրցի նաեւ Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների հետ:

 
 

  • Կիսվել: