Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց Ալբանիային (տեսանյութ)
Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում անցկացրեց երկրորդ հանդիպումը եւ 50:64 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 21 միավորով: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին՝ մրցելով Ադրբեջանի հետ:
Կոսովոյում անցկացվող մրցաշարի մեկնարկում Հայաստանի թիմը 68:77 հաշվով պարտվել էր վրացիներին, հայտնում է sport.news.am-ը: