երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լոզանի արբիտրաժային դատարանը բավարարել է «Լոկոմոտիվ» ՖԱ հայցը ընդդեմ ՀՖՖ-ի

Լոզանի արբիտրաժային դատարանը բավարարել է «Լոկոմոտիվ» ՖԱ հայցը ընդդեմ ՀՖՖ-ի

Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։

«Սիրելի հայրենակիցնե՛ր, ֆուտբոլային համայնք Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ չեղարկելով և առոչինչ համարելով 02.07.2020թ-ի Կարգապահական և էթիկայի, ինչպես նաև 29.07.2020թ-ի բողոքարկման կոմիտեների՝ պայմանավորված խաղերի ակնհայտ ապօրինի պատրվակով «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի դեմ կայացված որոշումները։

Այսպիսով, վերականգնված են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի բոլոր իրավունքները որպես ՀՖՖ լիիրավ անդամ և վերացված են բոլոր որակազրկումները։ Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել մեր՝ Շվեյցարիայի, Ուկրաինայի և Հայաստանի փաստաբաններին, ակումբի անդամներին, կատարված ահռելի աշխատանքի համար», - ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: