կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Լոռի ՖԱ»-ից հանվել է տրանսֆերային արգելքը

«Լոռի ՖԱ»-ից հանվել է տրանսֆերային արգելքը

«Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն կրկին կարող է գրանցել ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հաշվի առնելով ՖԻՖԱ-ից փետրվարի 18-ի ուշ երեկոյան ստացված նամակն առ այն, որ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն մարել է ֆուտբոլիստ Դարկո Ենոքի նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները՝ կատարելով համապատասխան վճարումները, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ վարույթը փակվել է, իսկ ակումբի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքն այլևս չի գործում: Հետևաբար, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն կարող է գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով՝ փետրվարի 19-ից սկսած:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի կողմից ընդունած որոշմամբ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն («Լոռի ՖԱ») իրավասու չէր գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից, քանի որ ակումբը թիմի նախկին խաղացող Դարկո Ենոքի նկատմամբ չէր կատարել իր ֆինանսական պարտավորությունները:

 

  • Կիսվել: