երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Լոկոմոտիվը» դուրս մնաց Ռուսաստանի գավաթից, Տիկնիզյանը՝ գոլի հեղինակ

«Լոկոմոտիվը» դուրս մնաց Ռուսաստանի գավաթից, Տիկնիզյանը՝ գոլի հեղինակ

Մոսկվայի «Լոկոմոտիվը» դուրս մնաց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկությունից՝ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հետխաղային 11-մետրանոցներով պարտվելով «Բալտիկային»՝ 6:7:

Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Արդեն երրորդ րոպեին հանդիպմանը հաշիվը բացեց «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ 53-րդ րոպեին պատասխան գոլը խփեց 19-ամյա Դանիլա Կոզլովը։ 60-րդ րոպեին Տիկնիզյանը վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

  • Կիսվել: