շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտել է մարզական կարիերան

Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտել է մարզական կարիերան

Լողորդ Արթուր Բարսեղյանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ելույթ ունենալուց հետո ինստագրամյան էջում կատարած գրառմամբ հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Վաղը հրաժեշտ տալու ժամանակն է, շնորհակալություն Փարիզ-2024:

Ուրախ եմ այն ամենի համար, ինչ ստացա այս 19 տարվա մարզումներից: Ցանկանում եմ երկար ժամանակ հանգստանալ և տեսնել, թե ինչ կարող եմ անել մարզական կյանքից դուրս:

Խնդրում եմ, աջակցեք ինձ և մի դատեք: Եթե ճանաչում եք ինձ, գիտեք: Պետք է աճել մեկ այլ բանի մեջ»,- գրել է 22-ամյա Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Բարսեղյանն իր երկրորդ Օլիմպիական խաղերում 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում 79 մասնակիցների մեջ գրավել էր 56-րդ տեղը և դուրս չէր եկել եզրափակիչ:

  • Կիսվել: