շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Լիվերպուլը» փորձում է խափանել Մադրիդի «Ռեալի» աղմկահարույց տրանսֆերը

«Լիվերպուլը» փորձում է խափանել Մադրիդի «Ռեալի» աղմկահարույց տրանսֆերը

«Լիվերպուլը» ակտիվորեն աշխատում է թիմի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։

 

Լիվերպուլյան ակումբը Տրենտին առաջարկել է բարելավված պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանում մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով:

 

Այնուամենայնիվ, նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամառ կփորձի Տրենտին ազատ գործակալի կարգավիճակով «խլել» անգլիական ակումբից:

Նշվում է, որ Տրենտը «Ռեալի» ներկայացուցիչների հետ կհանդիպի հունվարին։ Այդ ժամանակ 26-ամյա ֆուտբոլիստն իրավունք կունենա ազատ բանակցել այլ ակումբների հետ, քանի որ նրա պայմանագրի ժամկետի ավարտին կմնա կես տարի։

Ընթացիկ մրցաշրջանում Առնոլդը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: