Լիոնել Մեսսին և Ժերար Պիկեն կասկածվում են ՈՒԵՖԱ-ի միջոցները յուրացնելու մեջ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Ժերար Պիկեն, ինչպես նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը կասկածվում են ՈւԵՖԱ-ի միջոցները վատնելու մեջ:
Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իսպանացի պաշտոնյան կապ է հաստատել ՈւԵՖԱ-ի ղեկավարի հետ և խնդրել է օգնել փակել ծախսերը, որոնք կապված են եղել Մեսսիի և այլ ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ: Ռուբիալեսը պնդել է, որպեսզի խոսակցությունը գաղտնի պահվի:
«Նրանք գիտեն, որ իրենց պաշտպանում են միայն ֆեդերացիան և ՈւԵՖԱ-ն: Նրանք մեզ հստակ ասել են, որ ոչ ոք չպետք է իմանա այդ մասին:
Ես Մեսսիի կողմից ձայնային հաղորդագրություն եմ փոխանցում: Ձայնն իմն է, բայց հաղորդագրությունը նրանն է: Պահը շատ նուրբ է, պետք է ճիշտ ժամանակ ընտրել»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ ժամանակին «Բարսելոնան» բարդ ֆինանսական վիճակի պատճառով Մեսսիին առաջարկել էր նվազեցնել աշխատավարձը 70 տոկոսով: