Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում
Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) oլիմիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային Ֆեդերացիայի Փառքի սրահում (United World Wrestling Hall of Fame), հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից:
Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ ըմբշամարտի տանը (Wrestling house):