երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լևոն Արոնյանը հաղթել է American Cap 2024 մրցաշարում` առանց որևէ պարտության

Լևոն Արոնյանը հաղթել է American Cap 2024 մրցաշարում` առանց որևէ պարտության

 Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող:

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում կայացած գավաթի խաղարկությունում Արոնյանը սուպերեզրափակչում մրցել է Ուեսլի Սոյի հետ: Արոնյանն առավելության է հասել 2,5-1,5 հաշվով:

 «Շատ ուրախ եմ ԱՄՆ գավաթի խաղարկությունում հաղթելու համար: Շատ հոգնած եմ, բայց գոհ եմ: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- սոցցանցերի իր էջերում գրել է Արոնյանը:

Արոնյանը Ամերիկայի գավաթի հաղթանակի կապացությամբ ստացել է 105.000 դոլար պարգևավճար, Tifanny ապրանքանշանի ձեռնաշղթա և ձեռագործ, բարձրարժեք մոնղոլական ոճի շախմատ։ 

  • Կիսվել: