երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը քննադատել են ՖԻԴԵ-ին

Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը քննադատել են ՖԻԴԵ-ին

Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստները սոցցանցերում քննադատել են ՖԻԴԵ-ի ղեկավարությանը՝ կապված օնլայն Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի բողոքարկումը մերժելու հետ: Լևոն Արոնյանը գրառում է արել և ՖԻԴԵ-ի ղեկավարությանը համեմատել է  «1984» վեպի հերոսների հետ: Գաբրիել Սարգսյանն էլ մեղադրել է ՖԻԴԵ-ի նախագահին բարոյական սկզբունքների բացակայության մեջ:

«Ինչպիսի խայտառակություն. Արկադի Դվորկովիչ և Էմիլ Սուտովսկի, դուք ձախողվեցիք, և ցույց տվեցիք ամբողջ շախմատային աշխարհին, որ բարոյական սկզբունքներ չունեք»,- գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան էջում:
 

Հիշեցնենք, որ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանն էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր էր եղել, ինչի պատճառով հայ շախմատիստը չէր արել իր քայլը: Բողոքարկումը չընդունելուց հետո Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադային:

  • Կիսվել: