չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լևոն Աղասյանը՝ Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Լևոն Աղասյանը՝ Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Փետրվարի 20-ին Ղազախստանում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ կապանցի մարզիկը 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26 մ և արժանացել արծաթե մեդալի:

Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:

Նշենք, որ 2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաև վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: