Լևիկ Միքայելյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար. Մ23 ԱԱ
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Լևիկ Միքայելյանը (61 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-3 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկոլաս Բուզակիսին, այնուհետև 7-1 հաշվով՝ թուրք Էմրե Քուրալին, սակայն քառորդ եզրափակչում 0-11 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովին, որը հետագայում դուրս էր եկել եզրափակիչ:
Միքայելյանն այսօր սփոփիչ գոտեմարտ է անցկացրել չինացի Ջիլանգ Բեի հետ և հաղթել 2-1 հաշվով:
Երեկոյան Լևիկ Միքայելյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի իրանցի ըմբիշի հետ: