շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը հաջող է մեկնարկել Շվեյցարիայի մրցաշարում

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը հաջող է մեկնարկել Շվեյցարիայի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող դահուկորդ Գլեբ Մոսեսովը հաջող մեկնարկ է ունեցել Շվեյցարիայի միջազգային մրցաշարում:

 Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը 1:26.08 արդյունքով 2-րդն էր՝ ընդամենը 0.87 վայրկյան զիջելով Շվեյցարիան ներկայացնող մարզիկին։

Մրցաշարին մասնակցում էին 12 պետությունների 110 մարզիկներ։

  • Կիսվել: