կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Լեոն»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող

«Լեոն»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող

«Լեոն» եզրափակիչ երկրորդ խաղում առավելության է հասել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ և 5-րդ անգամ անընդմեջ դարձել ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Եզրափակիչ խաղի ընթացքում գործող չեմպիոնը զիջում էր 0:2, այնուհետև` 2:3 հաշվով, սակայն կարողացել է հավասարեցնել հաշիվը (3:3): Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին մրցավարը նշանակել է 6-մետրանոց հարված՝ «Լեոյի» օգտին: Սարո Գալստյանը կարողացել է գրավել մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 4:3: Այսպիսով՝ «Լեոն» 5-րդ տարին անընդմեջ դարձել է ֆուտզալի Հայաստանի չեմպիոն:

Ավելի վաղ «Լուսառատը» 5:4 հաշվով հաղթել էր ՀՊՏՀ-ին և 3 խաղերի արդյունքում հաղթող դուրս գալով այս զույգում՝ զբաղեցրել երրորդ հորիզոնականը:  

  • Կիսվել: