Լամին Յամալի նոր ընկերուհին հայ է
Եվրոպայի նորընծա չեմպիոն, Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի նոր ընկերուհին ռուսաստանացի մոդել Ալիսա Պետրոսյանն է, որը բնակվում է Բարսելոնայում, հաղորդում է tribuna.com-ը։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները գրել էին, որ Լամին Յամալը բաժանվել է նախորդ ընկերուհուց։
Համացանցում հայտնվել է ուղիղ եթեր, որում Յամալի ընկերուհին եղել էր այլ երիտասարդի գրկում։
«Դու հիմար ես, դու խնդիրներ ես ստեղծում ինձ համար»,- ասել էր 17-ամյա աղջիկը, երբ նկատել էր, որ ուղիղ եթերում է։
Դրանից հետո Յամալը բաժանվել էր ընկերուհուց։