հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Լա Լիգա․ Ատլետիկոն գահընկեց արեց Ռեալին․ Արքայական ակումբի առաջին պարտությունը

Լա Լիգա․ Ատլետիկոն գահընկեց արեց Ռեալին․ Արքայական ակումբի առաջին պարտությունը

«Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրի շրջանակում մադրիդյան դերբիում հաղթեց «Ռեալին», գրում է armsport.am-ը:

«Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 5:2 հաշվով՝ ի օգուտ տանտերերի: Հաղթողների կազմում դուբլ ձևակերպեց Խուլիան Ալվարեսը, մեկական գոլ խփեցին Ռոբեն Լե Նորմանը, Ալեքսանդր Սերլոթը և Անտուան Գրիզմանը: Հյուրերի կազմում աչքի ընկան Կիլիան Մբապեն և Արդա Գյուլերը:

«Ատլետիկոն» 12 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: «Ռեալը» կրեց առաջին պարտությունը ընթացիկ մրցաշրջանում, Խաբի Ալոնսոյի թիմը 18 միավորով առաջինն է:

Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 5-ին, «Ատլետիկոն» հյուրընկալվելու է «Սելտային», իսկ «Ռեալը» մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին, ընդունելու է «Վիլյառեալին»:

  • Կիսվել: