հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Կյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հատոնը

Կյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հատոնը

Բրիտանացի բռնցքամարտիկ Ռիկի Հատոնը մահացել է 46 տարեկանում, հայտնում է Daily Mail-ը։ Նրան մահացած են գտել կիրակի առավոտյան Մանչեսթերում՝ իր տանը։ Ոստիկանության տվյալներով՝ մահվան մեջ կասկածելի հանգամանքներ չկան, գրում է armsport.am-ը:  

Հատոնը տառապում էր հոգեկան առողջության խնդիրներից և թմրամոլությունից։ Կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է որպես մարզիչ։ Հուլիսին նա հայտարարել էր ռինգ վերադառնալու մասին՝ նախատեսելով մենամարտ Դուբայում դեկտեմբերի 2-ին ԱՄԷ-ի ներկայացուցիչ Էիսա Ալ-Դահի հետ։

Հատոնն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 48 մենամարտ, հաղթել 45-ում (35 նոկաուտով)։ Նա նվաճել է IBF, IBO և WBA կազմակերպությունների առաջին կիսաթեթև և կիսաթեթև քաշային կարգերի չեմպիոնի տիտղոսները։ Նրա վերջին մենամարտը եղել է 2012 թվականին։

 

  • Կիսվել: