Կունդեն հեղինակել է Եվրո-2024-ի 11-րդ ինքնագոլը
2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի՝ Իսպանիայի հետ խաղի 25-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն գնդակն ուղարկել է սեփական դարպասը և առաջ մղել իսպանացիներին։ Ֆրանսիացու այս գնդակը դարձել է Եվրո 2024-ի 11-րդ ինքնագոլը։
Ավելի վաղ՝ 9-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին բացել էր հանդիպման հաշիվը։ 21-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրել էր 16-ամյա Լամին Յամալը։
Խաղն ընթանում է Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում: Հանդիպման գլխավոր մրցավարն է սլովենացի Սլավկո Վինչիչը, գրում է armsport.am-ը: