շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կշարունակեմ նույն ոգով, որպեսզի շտկեմ թերություններս, գնամ չեմպիոնական տիտղոսների հետևից․ Արման Անդրեասյան

Կշարունակեմ նույն ոգով, որպեսզի շտկեմ թերություններս, գնամ չեմպիոնական տիտղոսների հետևից․ Արման Անդրեասյան

Ուրախ եմ, որ ինչքան աշխատեցի, այդքան ստացա՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոցում» ասաց աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը:

Նախորդ գիշերը Հայաստանի թիմը Բուխարեստից վերադարձավ հայրենիք։ Ռումինիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Արման Անդրեասյանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց 70 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում 7:3 հաշվով հաղթելով վրացի Ակակի Կեմերտելիձեին:

«Ուրախ եմ, որ կարողացա նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Թերություններ շատ էի ունենում, այդ պատճառով մինչ այս չէր ստացվում: Շատ մեծ աշխատանք էինք տարել մարզիչների հետ: Ուրախ եմ նաեւ նրա համար, որ ինչքան աշխատեցի, այդքան ստացա: Կշարունակեմ նույն ոգով, որպեսզի շտկեմ թերություններս, գնամ չեմպիոնական տիտղոսների հետեւից:

Իմ գոտեմարտերում լարվածություն ունեցել եմ Մուսուկաեւի հետ կիսաեզրափակիչում: Նա 65 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոնն էր եւ ուժեղ մրցակից, բայց լարվածությունն ինձ չխանգարեց, որ հաղթեմ:

Եզրափակիչի վերջնամասում լարված ստացվեց, երբ վերջում պարտվում էի 3:3 հաշվով, բայց կար վստահություն, որ այսպես, թե այնպես միավոր անելու եմ: Արեցի 4 միավորանոց հնարք ու հաղթեցի»,- ասաց Արման Անդրեասյանը:

Եվրոպայի չեմպիոնը Ռումինիայից նշել էր, որ հաղթանակը նվիրում է 44-օրյա պատերազմում անմահացած եղբոր՝ Տարոն Անդրեասյանին եւ բոլոր զինվորներին, որոնք պահպանում են մեր սահմանները: 

 

  • Կիսվել: