չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
«Կրասնոդարը» հաղթեց գավաթային խաղում․ Հարությունյանը և Սպերցյանը մասնակցեցին խաղին

«Կրասնոդարը» հաղթեց գավաթային խաղում․ Հարությունյանը և Սպերցյանը մասնակցեցին խաղին

«Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթեց «Ախմատին» Ռուսաստանի գավաթի երկրորդ տուրի խաղում՝ 1-0:

87-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ մրցակցի պաշտպան Ալեքսանդր Ժիրովը։

Հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեցին Գեորգի Հարությունյանը և Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» տարավ երկրորդ հաղթանակը և 6 միավորով գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը: Օգոստոսի 28-ին «Կրասնոդարը» արտագնա խաղում կմրցի «Նիժնի Նովգորոդի» հետ։

  • Կիսվել: