ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտնել է իր կարծիքը Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին։

«Բոլորը կարծում են, որ Սպերցյանը, չգիտես ինչու, պետք է հեռանա։ Իսկ ինչո՞ւ նա պետք է հեռանա։ Էդիկը տանն է, մեծացել է այս ակումբում, նա «Կրասնոդարի» առաջատարն ու առաջնության լավագույն խաղացողներից մեկն է։ Նրա ընտանիքն այստեղ է, նրան պաշտում են քաղաքում։ Ես չեմ հասկանում Սպերցյանի շուրջ ստեղծված աժիոտաժը և բոլոր այն խոսակցությունները, որ Էդիկն անպայման պետք է հեռանա։

Կգա ՊՍԺ-ն, ինչպես դա արեց Մատվեյ Սավոնովի դեպքում, կնստենք ու կքննարկենք։ Եթե ամեն բան բոլորին գոհացնի, օքեյ։ Իսկ մինչ մարդն առաջադիմում է, աճում ու երջանիկ է «Կրասնոդարում», խնդիր չկա։ Կլինի ինչ-որ բան, կխոսենք, իսկ եթե ոչ՝ կշարունակի խաղալ այստեղ, և մենք միայն ուրախ կլինենք»,- ռուսաստանցի մասնագետի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։

 

Ռուսաստանի փոխչեմպիոնի կազմում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 108 հանդիպման, խփել 33 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում:

 

  • Կիսվել: