Կոպիրկինն այցելել է Ծաղկաձորի մարզահամալիր. քննարկվել է սպորտային զարգացման հեռանկարները
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, որտեղ հանդիպել է թենիսի Ռուսաստանի հավաքականների մարզիկների և մասնագետների հետ։
Ռուս-հայկական սպորտային փոխգործակցության զարգացման հեռանկարները քննարկվել են Հայաստանի ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Շամիլ Տարպիշչևի հետ։