ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոնֆերենցիաների լիգա. Արարատ-Արմենիան դուրս մնաց պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. Արարատ-Արմենիան դուրս մնաց պայքարից

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցում է էստոնական «Պայդեի» հետ։ Հիմնական ու լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում տեղի չունեցավ:

Խաղն ակտիվ սկսեցին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները ու մի քանի անգամ սպառնացին մրցակցի դարպասապահին: 23-րդ րոպեին վտանգավոր գրոհ ձեռնարկեցին տանտերերը, սակայն հարձակվող թիմի ֆուտբոլիստի հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Առաջին խաղակեսի վերջնամասն անցավ հայկական թիմի առավելությամբ, սակայն առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց:
Երկրորդ խաղակեսն անցավ ավելի դիտարժան պայքարում: Խաղասկզբում հյուրերը կարող էին բացել հաշիվը:

Հակոբ Հակոբյանի փոխանցումից հետո Ֆիրմինոն նպաստավոր դիրք դուրս եկավ, սակայն նրա հարվածից հետո մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը: Այս դրվագից անմիջապես հետո լավ հաշվի մեջ առաջ անցնելու լավ հնարավորություն ունեին նաև դաշտի տերերը: 84-րդ րոպեին Հայաստանի փոխչեմպիոնն ուներ գոլ ծփելու լավագույն հնարավորությունը, սակայն նախ Ֆիրմինյոն վրիպեց, այնուհետև չստացվեց Դուարտեի հարվածը:

Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում նույնպես դարպասի գրավում չեղավ և թիմերը հաղթողին պարզեցին 11 մետրանոց հարվածաշարերում, որտեղ ավելի դիպուկ էին էստոնական թիմի ֆուտբոլիստները: «Արարատ-Արմենիայի» կազմում վրիպեց Դուարտեն:

Հիշեցնենք, որ որակավորման 3-րդ փուլում խաղալու է բելգիական «Անդերլեխտի» հետ, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: