հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Պատմությունը կերտված է․․․ Արարատ-Արմենիան դուրս է գալիս ԵԼ-ի լիգայի փուլ

Պատմությունը կերտված է․․․ Արարատ-Արմենիան դուրս է գալիս ԵԼ-ի լիգայի փուլ

​Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվազագույն՝ 1-0 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց, գրում է armsport.am-ը:

​Առաջին խաղում գրանցված 1-1 հաշվից հետո երևանյան հանդիպման հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։ Իսկական ֆուտբոլային դրաման ծավալվեց մրցավարի կողմից փոխհատուցված ժամանակում։ 90+5-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» հարձակվող Սանդրո Լիման վրիպեց նշանակված 11-մետրանոց հարվածից՝ հիասթափություն պարգևելով տրիբունաներին, սակայն ընդամենը 3 րոպե անց՝ 90+8-րդ րոպեին, նա կարողացավ ուղղել սխալն ու խփել երևանյան ակումբի պատմական ու հաղթական գոլը։

 

 

​Այսպիսով, երկու խաղերի արդյունքում հաղթելով 2-1 հաշվով՝ «Արարատ-Արմենիան» նվաճեց Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվարագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։

  • Կիսվել: