Խաղը պետք է ավելի շուտ ավարտվեր․ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է եզրափակիչում Իսպանիայի հաղթանակը
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է իր տպավորություններով աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից (1-0՝ լրացուցիչ ժամանակում) հետո։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Կարծում եմ՝ խաղը պետք է շատ ավելի շուտ ավարտվեր։ Մարտինեսի սեյվերը թույլ չտվեցին մեզ ավելի շուտ գոլ խփել և բացել հաշիվը մինչև այդ պահը։ Բայց սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, այստեղ ստիպված ես համբերել անգամ տասը հոգով մնացած մրցակցի դեմ, և մենք պատրաստ էինք ամեն ինչի»,- Լուիս դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց Արգենտինային։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 106-րդ րոպեին հեղինակեց Ֆերան Տորեսը։


