շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Խաչանովը պարտվել է Ալկարասին․ Պեկի

Խաչանովը պարտվել է Ալկարասին․ Պեկի

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին և նվաճել Պեկինում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։

Իսպանացի թենիսիստն աշխարհի 27-րդ ռակետին հաղթել է երկու սեթում՝ 7-5, 6-2 հաշվով։

21-ամյա Ալկարասը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի 5-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևի հետ։ Ռուս թենիսիստը 6-2, 6-4 հաշվով հաղթել րէ իտալացի Ֆաբիո Կոբոլիին։

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։

 

  • Կիսվել: