հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խաչանովը հաղթեց աշխարհի 3-րդ ռակետին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Խաչանովը հաղթեց աշխարհի 3-րդ ռակետին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում ընթացող ATP-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչի խաղում համաշխարհային դասակարգման 16-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչանովը հաղթել է աշխարհի 3-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին: փոխանցում է armsport-ը:
 
Թենիսիստների հանդիպումը տևեց 1 ժամ 34 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 7:6 (7:4), 6:4:
 
Մրցաշարի 1/4 եզրափակչում Խաչանովը կխաղա Ֆրանսիսկո Չերունդոլո (Արգենտինա) – Լորենցո Սոնեգո (Իտալիա) խաղի հաղթողի հետ։

  • Կիսվել: