շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խաչանովն ու Աղասին հանդիպել են Գլենդելում

Խաչանովն ու Աղասին հանդիպել են Գլենդելում

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման 15-րդ համար, ռուսաստանցի Կարեն Խաչանովն ու աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասին հանդիպել են ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում։

Խաչանովն Ինստագրամում լուսանկար է հրապարակել հայրենակցի հետ՝ գրառելով․ «Փոքր Հայաստանից սիրով»։

Կարեն Խաչանովը ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում մասնակցել էր ATP-1000 մրցաշարի, սակայն պարտվել էր առաջին շրջանում։ Հայ թենիսիստը մրցել էր աշխարհի 65-րդ ռակետ, բրազիլացի Տիագո Ուայլդի հետ, որը հաղթել էր 6:1, 7:5 հաշվով։

  • Կիսվել: