երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կայացել է Եվրոպայի կանանց առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Կայացել է Եվրոպայի կանանց առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Մարտի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռումինիան, Բուլղարիան և Ղազախստանը:

Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6-ական հանդիպում, որոնք տեղի կունենան ապրիլից-հուլիս ընկած ժամանակահատվածում:

  • Կիսվել: