Կարծում եմ՝ քիչ հավանական է, որ Ռաուլը գլխավորի Հայաստանի հավաքականը. Նաիր Թիկնիզյան
Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է խոսակցությունները, թե Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, Արքայական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուների թվում է։
«Կարծում եմ՝ քիչ հավանական է, որ Ռաուլը գլխավորի Հայաստանի հավաքականը։ Եթե այդպիսի բան տեղի ունենա, երջանիկ կլինեմ։ Նա լեգենդ է, այդպիսի անցյալով ֆուտբոլիստ։ Եթե դա իրականություն դառնա, կլինեմ երջանիկ»,- Նաիր Թիկնիզյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։
Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի հեռացումից հետո (հոկտեմբերի 19-ին) Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը դեռ թափուր է։