երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կարեն Տոնականյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում (լուսանկարներ)

Կարեն Տոնականյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում (լուսանկարներ)

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին տեղեկանում ենք Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայից:

՛՛Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը գեղեցիկ պայքարում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվային, որը պրոֆեսիոնալ ռինգում մինչև այս տոնել էր 19 հաղթանակ ու դարձել էր նաև WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն:

Փորձառու մարզիկի հետ պայքարում Տոնականյանը բավականին գրագետ մենամարտ անցկացրեց։ Հայ մարզիկը աննդհատ ճնշում էր մրցակցին և բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։

Այս հաղթանակի շնորհիվ Տոնականյանը զգալիորեն բարելավեց դիրքերը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակում։ Հիշեցնենք, որ Տոնականյանը Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ 2020 թվականի դեկտեմբերից է ուժերը փորձում պրոֆեսիոնալ ռինգում՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: