ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կարեն Խաչանովը պարտվեց «Vienna Open»-ի եզրափակիչում

Կարեն Խաչանովը պարտվեց «Vienna Open»-ի եզրափակիչում

Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ նվաճել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված ATP-500 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում հայ թենիսիստը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, բրիտանացի Ջեյք Դրեյփերի հետ, որն առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 35 րոպե։

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո էր։

  • Կիսվել: