հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարեն Խաչանովը չի մասնակցում Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարին

Կարեն Խաչանովը չի մասնակցում Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցում Բարսելոնայում մեկնարկած ATP-500 շարքի մրցաշարին։ Աշխարհի 17-րդ ռակետին փոխարինել է իտալացի Անդրեա Վավասորին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Խաչանովը պայքարը պետք է սկսեր երկրորդ շրջանից և մրցեր Ռոման Սաֆիուլին (Ռուսաստան) – Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա) զույգի հաղթողի հետ։

Բարսելոնայի մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է նաև աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը։ Իսպանացի թենիսիստը չի հասցրել վերականգնվել վնասվածքից հետո։

Բարսելոնայի մրցաշարը մեկնարկել է ապրիլի 15-ին և կավարտվի ապրիլի 21-ին։

  • Կիսվել: