երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ

Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, հայտնում է sportbox.ru-ն։

15-րդ տեղը զբաղեցրած Խաչանովը 4:6, 5:7, 3:6 հաշվով պարտվել է աշխարհի չորրորդ ռակետին՝ իտալացի Յաննիկ Սիններին։ Հանդիպումը տեւել է 2 ժամ 34 րոպե։

22-ամյա իտալացու հաջորդ մրցակիցը կլինի Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 5) - Ալեքս դե Մինաուր (Ավստրալիա, 10) խաղի հաղթողը։

Հիշեցնենք, որ անցած տարի Խաչանովը Մելբուռնում հասել էր կիսաեզրափակիչ։

  • Կիսվել: