երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար

Գյումրիում, Արթիկում, Անիում, Ախուրյանում, Աշոցքում և Ամասիայում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլերը կանցկավեն մինչև 2022 թվականի փետրվարի 10–ը, համայնքներում։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Շիրակի մարզային փուլը կկայանա 2022 թվականի փետրվարի 11-ից 12-ը, Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ի Շիրակի մասնաճյուղի դահլիճում(հասցեն՝ ք․ Գյումրի, Ղորղանյան 91)։ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլը նախատեսված է անցկացնել 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 1-ը՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

Մրցաշարը անց է կացվելու է երկու տարիքային խմբերով՝

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ. ծնված)կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ. ծնված) տղամարդիկ,


2-րդ տարիքային խումբ՝ 36 (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1981 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ:

Մրցաշարին մասնակցել ցանկացողները գրանցման համար պետք է դիմեն համապատասխան համայնքապետարան։ Մասնակիցները մրցավայր պետք է ներկայանան իրենց անձնական ռակետներով:

Մրցաշարի մարզային փուլին մասնակցելու են համայնքային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին 2-րդ տեղերը գրաված անձիք։

Մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու են մարզային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում 1ից 3-րդ տեղերը գրաված անձիք։

Մրցաշարին չեն կարող մասնակցել.

վերջին 5 տարիների ընթացքում սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիկները,

բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերի մասնակիցները:

Մրցաշարի Շիրակի մարզային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում 1ից 3-րդ տեղերը գրաված անձիք կպարգևատրվեն ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրերով։

Մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլի յուրաքանչյուր խմբում 1-ից 20-րդ տեղերը գրաված անձիք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կպարգևատրվեն դրամական մրցանակներով․

1-ին տեղի համար սահմանված է 1.000.000 դրամ, 6-ից10-րդ տեղերի համար՝ 75.000-ական դրամ մրցանակ:

2-րդ տեղը զբաղեցնողը կպարգևատրվի՝ 600.000 դրամով, 11-ից 20-րդ տեղերը զբաղեցնողները՝ 50.000-ական դրամով:

3-րդ տեղի համար սահմանված է 400.000, 4-րդ տեղի համար 150.000, 5-րդ տեղի համար՝ 100.000 դրամ մրցանակ:

Հավելյալ տեղեկությունների համար պետք է զանգահարել 0312/49000/169 հեռախոսահամարին:

  • Կիսվել: