շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կանանց ազգային հավաքականը նախապատրաստվում է խմբային փուլի վերջին խաղերին

Կանանց ազգային հավաքականը նախապատրաստվում է խմբային փուլի վերջին խաղերին

ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 7-ից 17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.

 

Դարպասապահներ

Ալինա    Պողոսյան  - «Կռիլյա Սովետով» ՌԴ
Սոֆինե    Կևորկյան   - «Սան Դիեգո» ԱՄՆ
Լիլիթ     Բաբայան   - «Փյունիկ»


Պաշտպաններ

Նատաշա    Ժամգոչյան   - «Լավալ» Կանադա
Սվետլանա    Կարագյոզյան   - «Ռուբին» ՌԴ
Լիանա    Ղազարյան   - «Ռոստով» ՌԴ
Միլանա    Վարդանյան   - «Կրասնոդար» ՌԴ
Տատյանա    Գրիգորյան   - «ՓիԷսԷս Քոլեջ» ԱՄՆ
Հասմիկ    Գրիգորյան   - «Ուրարտու»
Անի    Ղուկասյան   - «Փյունիկ»
Մարինե    Կարապետյան   - «Փյունիկ»
Նիկա    Սմիրնովա    


Կիսապաշտպաններ

Աննա    Դալլաքյան   - «Ռոստով» ՌԴ
Վերոնիկա    Ասատրյան   - «Արարատ Տալլին» Էստոնիա
Լարա    Կազանչյան   - «Քրեյթոն» Կանադա
Մարալ    Արթին   - «Մալագա Սիթի» Իսպանիա
Մանե    Ներսեսյան   - «Գո Իգլս» ԱՄՆ


Հարձակվողներ

Անի    Սաֆարյան   - «Կոլումբիա Լայընս» ԱՄՆ
Տաթև    Խաչատրյան   - «Արարատ-Արմենիա»
Լուսինե    Կոստանյան   - «ՈՒրարտու»


Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հուլիսի 12-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Բուլղարիայի ընտրանու դեմ: Կանանց ազգային հավաքականն ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Ռումինիայի հետ:  Հանդիպումը տեղի կունենա Բուխարեստի «Արկուլ դե Տրիումֆ» մարզադաշտում հուլիսի 16-ին։ 

  • Կիսվել: