շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կամո Հովհաննիսյանը երրորդն է Ղազախստանի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում

Կամո Հովհաննիսյանը երրորդն է Ղազախստանի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը երրորդն է Ղազախստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում, հայտնում է Transfermarkt-ը:

30-ամյա ֆուտոբլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 միլիոն եվրո: Առաջին տեղում «Տոբոլի» ֆուտբոլիստ Իգոր Սերգեևն է, որի տրանսֆերային արժեքը 1,4 միլիոն եվրո է: Երկրորդը «Աստանայի» և Բելառուսի հավաքականի կիսապաշտպան Մաքս Էբոնգն է (1,2 միլիոն):

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը «Աստանայի» կազմում դարձել էր Ղազախստանի չեմպիոն: Հայ ֆուտբոլիստն «Աստանայի» կազմում 24 խաղում դարձել է 7 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: