շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
37 տարեկան հասակում մահացել է Շիրակի նախկին ֆուտբոլիստը

37 տարեկան հասակում մահացել է Շիրակի նախկին ֆուտբոլիստը

Հիվանդության պատճառով 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Լի Լամին Յորոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, գրում է armsport.am-ը:

«Սենեգալցին մեր թիմի կազմում աչքի ընկած լավագույն լեգեոներներից մեկն էր, որն իր խաղով վաստակել էր շիրակցի ֆուտբոլասերի սերն ու հարգանքը։

Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Յորո»,- նշված է ակումբի տարածած հայտարարությունում։

Յորոն Գյումրին ներկայացնող ակումբի կազմում դարձել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր՝ անցկացրած 82 խաղում խփելով 24 գոլ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: