երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ջուդ Բելինգեմը Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Ջուդ Բելինգեմը Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Բելինգեմից բացի թեկնածուների թվում են եղել նաև «Ալ Հիլալի» ֆուտբոլիստ Սաուդ Աբդուլհամիդը, «Ալ Ահլիի» ֆուտբոլիստ Ֆիրաս Ալ-Բուրայկանը, «Չելսիի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն, «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը։

Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Նիգերիայի հավաքականի և իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը։ 20-ամյա Բելինգեմը Մադրիդի «Ռեալի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: