երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Իտալիայի հավաքականը հաղթեց Իսրայելի ընտրանուն, Ֆրանսիայի հավաքականը՝ Բելգիայի ընտրանուն

Իտալիայի հավաքականը հաղթեց Իսրայելի ընտրանուն, Ֆրանսիայի հավաքականը՝ Բելգիայի ընտրանուն

Իտալիայի հավաքականն Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակում երեկ Բուդապեշտում հաղթեց Իսրայելի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Սպալետիի թիմի։

 

Իտալացիների կազմում աչքի ընկան Դավիդե Ֆրատեզին և Մոյզե Քինը․ վերջինս Իտալիայի հավաքականի կազմում առաջին անգամ աչքի ընկավ 2021 թվականից ի վեր։ Իսրայելի հավաքականի կազմում միակ գոլը խփեց Աբու Ֆանին։

 

Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակում երեկ կայացել է նաև Ֆրանսիա-Բելգիա հանդիպումը։ Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Բելգիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ Դեշամի թիմի։

 

Ֆրանսիացիների կազմում աչքի ընկան Ռանդալ Կոլո Մուանին և Ուսման Դեմբելեն։

Իտալիայի հավաքականն Ազգերի լիգայի A լիգայի երկրորդ խմբի առաջատարն է 6 միավորով։ Ֆրանսիան և Բելգիան իրենց ակտիվում ունեն երեքական միավոր։ Իսրայելի հավաքակաը դեռ միավոր չի վաստակել։

  • Կիսվել: