ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իտալական ակումբի կողմից իրական հետաքրքրություն կար Սպերցյանի նկատմամբ․ Բարբոսա

Իտալական ակումբի կողմից իրական հետաքրքրություն կար Սպերցյանի նկատմամբ․ Բարբոսա

Պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան Metarating-ին տված հարցազրույցում խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանի մասին։

— Նրա գործակալ Ռաֆայելա Պիմենտան կենտրոնանում է իտալական շուկայի վրա, իսկ «Կրասնոդարը» պահանջում է նվազագույնը 18 միլիոն եվրո: Սպերցյանով հետաքրքրված էր «Նապոլին», սակայն իտալական ակումբին վաճառելու համար անհրաժեշտ էր վաճառել իր առաջատարներին: Դա այդպե՞ս է։
 

— Ճիշտ է, հարյուր տոկոսով։ Ես հաստատում եմ, որ «Նապոլիից» իրական հետաքրքրություն կար։ Նրա ելույթներին վաղուց են հետևում, և կշարունակեն հետևել։ Մնացածը խոսակցություն է՝ առանց կոնկրետության։ Պիմենտան իրականում կենտրոնանում է Իտալիայի վրա, գումարի պահով՝ նույնպես ճիշտ է։

 – Ե՞րբ է Սպերցյանը տեղափոխվելու Եվրոպա։ Ձմռանը տրանսֆերի սպասե՞նք։

 

— Հիմա նա մտածում է, թե ինչպես հաջող հանդես գալ «Կրասնոդարում»: Էդուարդը շատ շնորհալի ֆուտբոլիստ է։ Նա պետք է հանգիստ խաղա ու ապացուցի իր խաղամակարդակը, իսկ վաղ թե ուշ կտեղափոխվի լավ ակումբ,- ասել է Բարբոսան, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: