Իսլամ Մախաչեւը հեռացվել է մենամարտերից վնասվածքի պատճառով
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Աթլետիկական հանձնաժողովը խառը մարտարվեստների (MMA) կիսամիջին քաշային կարգում UFC չեմպիոն Իսլամ Մախաչեւին (Ռուսաստան) կողոսկրի վնասվածքի պատճառով 30 օրով հեռացրել է մենամարտերից, հաղորդում է MMA Junkie-ն։
Մախաչեւը վնասվածքը ստացել էր իռլանդացի Իեն Գերիի հետ մենամարտում Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) անցկացված UFC 330 մրցաշարում։ Մախաչեւը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր եւ պաշտպանել տիտղոսը։
Մախաչեւը MMA-ում տարել է 29 հաղթանակ, կրել 1 պարտություն։ Նա գլխավորում է UFC-ի դասակարգումը անկախ քաշային կարգից։



